воскресенье, 28 ноября 2010 г.

Պահպանակ. օգտակար խորհուրդներ

Ինչ է պահպանակը`
- Պահպանակը սեռավարակներից, ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ից, անցանկալի հղիությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցն է:
Պահպանակները պատրաստվում են լատեքսից, լինում են կանացի և տղամարդու, տարբեր հաստության, գույնի, հոտի, չափի:
- Հիմնականում պատված են հատուկ ջրային հիմքով պատրաստված քսուքով (լուբրիկանտով), որը նվազեցնում է պահպանակի պատռվելու հավանականությունը:
- Կան պահապանակներ նախատեսված բերանային հարաբերության համար, որոնք պատված չեն քսուկով և լինում են տարբեր համերի և հոտերի:
- Հետանցքային հարաբերության համար նախատեսված պահպանակները ավելի հաստ են, իսկ պատող քսուկի քանակը ավելի շատ է:
- Կանացի պահպանակները լայն կիրառում և տարածում չունեն հասանելիության և օգտագործման դժվարության պատճառով:
Տղամարդու պահպանակ`
- Այն լատեքսից պատրաստված նուրբ, երկարավուն պարկ է, ունի փոքր պտկաձև գլխիկ սերմնահեղուկի կուտակման համար:
- Տղամարդու պահպանակները լայն տարածված են և հեշտ հասանելի:
Պահպանակի օգտագործումը`
- Պահպանակը գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին և ստուգել փաթեթի ամբողջականությունը` նրա ներսում օդի առկայության միջոցով:
- Պահպանակը բացելիս պետք չէ օգտագործել կտրող կամ ծագող գործիքներ: Նրբորեն բացել փաթեթը հատուկ հատվածից` աշխատելով չվնասել այն:
- Մի բացեք պահպանակի փաթաթված օղակը մինչ առնանդամի վրա տեղադրելը:
- Պահպանակը տեխադրեք գրգռված (էրեկցված) առնանդամի գլխիկին` ճիշտ կողմով:
- Մինչև հագցնելը ցուցամատի և բութ մատի օգնությամբ սեղմեք պտկանման հատվածը` ներսում եղած օդը դուրս մղելու համար:
- Շարունակելով պահել պտկանման հատվածը` պահպանակը գլորեք ողջ երկարությամբ`իջեցնելով մինչև առնանդամի հիմքը:
- Սերմնաժայթքումից անմիջապես հետո, նախքան էրեկցիայի վերանալը, առնանդամը հեշտոցից դուրս հանեք`պահպանակը հիմքից բռնելով:
- Պտկաձև գլխիկը ներքև պահած` հանգուցակապեք պահպանակի հիմքը և գցեք աղբարկղը:
Խորհուրդներ պահպանակի պատռվելու հավանականությունը պակասեցնելու համար`
- Պահպանակը ձեռք բերելիս աշխատեք ընտրել որակյալը:
- Պահպանակը միշտ պահեք չոր և սառը տեղում,հեռու արևի լույսից:
- Պահպանակը առանց պաշտպանիչ տուփի չի կարելի երկար պահել գրպանում:
- Անհրաժեշտության դեպքում(քիչ քսուքով պահպանակ, հետանցքային հարաբերություն) օգտագործեք հավելյալ քսուք:
- Օգտագործեք միայն ջրային հիմքով պատրաստված հատուկ քսուքներ:
- Պահպանակների հետ մի օգտագործեք բուական կամ ճարպային հիմքով քսուքներ, յուղեր, քանի որ դրանք քայքայում են պահպանակը:
Տարբեր տեսակի սեռական հարաբերությունների համար(հեշտոցային,հետանցքային, բերանային) օգտագործեք համապատասխան տեսակի պահապանակ:
Չի կարելի օգտագործել երկու պահապանակ մաժամանակ, քանի որ միմյանց հետ շփումից կարող են պատրվել:
Ճիշտ օգտագործելու դեպքում պահպանակը կպաշտպանի ձեզ ՄԻԱՎ-ից, սեռավարակներից և անցանկալի հղիությունից`

Ինչ աել, եթե պահպանակը, այնուամենայնիվ, պատռվել կամ սահել է`
Հեշտոցային հարաբերության ժամանակ.
- Անմիջապես ընդհատել հարաբերությունը:
- Կինը պետք է աշխատի հեռացնել սերմնահեղուկը հեշտոցի մկանները սեղմելու միջոցով:
- Կատարել արտաքին լվացում:
- Անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար կարելի է հեշտոցի մեջ տեղադրել սպերմիցիդ դեղորայք, որը, սակայն, չի կարող պաշտպանել ՄԻԱՎ-ից և այլ սեռավարակներից:
- Խորհուրդ չի տրվում կատարել հեշտոցային լվացում, քանի որ ինֆեկցիան,ինչպես նաև սպերմատոզոիդները, կարող են ջրի հոսքի հետ հասնել արգանդ և բարձրացնել սեռավարակի և հղիության հավանականությունը:
- Տղամարդը պետք է միզի և լվանա առնանդամը:
Հետանցքային հարաբերության ժամանակ
- Անմիջապես ընդհատել հարաբերությունը:
- Փորձել հեռացնել ինչքան հնարավոր է շատ սերմնահեղուկ:
- Հետանցքային լվացումը ցանկալի չէ, քանի որ կարող է վնասել ուղիղ աղու լորձաթաղանթը և բաևձրացնել վարակելու ռիսկը:
- Մյուս զուգընկերը պետք է միզի և լվանա առնանդամը:
Բերանային հարաբերության ժամանակ
- Անմիջապես ընդհատել հարաբերությունը:
- Դուրս թքել սերմնահեղուկը:
- Բերանը ողողել որևէ հականեխիչ նյութով, օրինակ` օղիով:
- Ցանկալի չէ օգտագործել ատամի խոզանակ,քանի որ դա կարող է վնասել լինդերը և բարձրացնել վարակման ռիսկը:

воскресенье, 21 ноября 2010 г.

ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները`

 
Սեռական ճանապարհով՝ սերմնահեղուկի և հեշտոցային արտազատուկի միջոցով։

Վտանգի խումբ են կազմում զուգընկերոջը հաճախակի փոխող անձինք։




Արյան միջոցով։ Հիվանդի արյան հետ անմիջական շփման, բժշկական միջամտությունների ժամանակ գործիքների ոչ բավարար վարակազերծման, նույն ասեղներով և ներարկիչներով տարբեր
մարդկանց ներարկման, վարակված արյան փոխներարկման ժամանակ։

Վտանգի խումբ են կազմում`
թմրամոլները, հաճախակի արյան փոխներարկման ենթակա հիվանդները։


Հիվանդ կամ վարակակիր մորից վիրուսը հղիության ընթացքում կարող է փոխանցվել պտղին և կրծքով կերակրման ժամանակ՝ նորածնին (50% դեպքերում)։