суббота, 20 ноября 2010 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ


«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 19.03.2009
Հոդված 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-103 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
մարդու իմունային անբավարարության վիրուս (այսուհետ՝ ՄԻԱՎ)` վիրուս, որն ախտահարում է մարդու իմունային համակարգը եւ հանգեցնում իմունային անբավարարության համախտանիշի առաջացմանն ու զարգացմանը.
ՄԻԱՎ-ի վարակ` երկարատեւ ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է.
ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետ` ՁԻԱՀ)` հիվանդություն, որը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մեջ, համարվում է ՄԻԱՎ-ի վարակի վերջին փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետեւանքով օրգանիզմը դառնում է անպաշտպան զանազան վարակիչ եւ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ.
ՄԻԱՎ-ով վարակված անձ` մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել են մարդու իմունային անբավարարության վիրուսը կամ վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինները: ՄԻԱՎ-ով վարակված անձը, չունենալով համախտանիշի արտաքին նշաններ, համարվում է վարակի աղբյուր.
ՁԻԱՀ-ով հիվանդ` մարդ, որն ունի մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված իմունային համակարգի խոր ախտահարում եւ դրա հետեւանքով առաջացած ախտաբանական դրսեւորումներ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայությունը
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումն իրականացնում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները` օրենքով սահմանված կարգով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, ինչպես նաեւ առողջապահական, կրթական եւ այլ  կազմակերպություններ (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների  սահմաններում:
Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հան՟րապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (այսուհետ՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ):
ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման միջոցառումների անցկացման եւ հատկացված միջոցների արդյունավետ oգտագործման համար լիազորված պետական մարմինը մշակում է պետական նպատակային ծրագիր, որը հաuտատում է  կառավարությունը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործին կարող են մասնակցել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունները), բարեգործները (ֆիզիկական  եւ  իրավաբանական անձինք, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա եւ միջազգային բարեգործական կազմակերպությունները):»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`
ա) «ե» կետը լրացնել «, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող թեմատիկ հարցերը կրթական ծրագրերում ընդգրկելու միջոցով» բառերով.
բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» եւ «ժ» կետերով.
«թ) մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ձեռնարկվող միջգերատեսչական միջոցառումները`  ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման վերաբերյալ պետական նպատակային ծրագրի շրջանակներում.
ժ) ապահովում է ՄԻԱՎ-ի վարակի հայտնաբերման նպատակով կատարվող բժշկական հետազոտությունների մատչելիությունը, այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ
անանուն հետազոտությունը, որը զուգորդվում է նախաթեսթային եւ հետթեսթային խորհրդատվության տրամադրման հետ: Նախաթեսթային եւ հետթեսթային խորհրդատվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման եւ սոցիալական պաշտպանվածության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ  օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների եւ  քաղացիություն չունեցող անձանց բուժումը
Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող oտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց oրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:
ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք բուժման նպատակով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն՝ համաձայն օրենքով սահմանված կարգի։»:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ  6-րդ մասերով.
«ՄԻԱՎ-ի վերաբերյալ լաբորատոր հետազոտությունը զուգորդվում է նախաթեսթային եւ հետթեսթային խորհրդատվությամբ:
Մինչեւ 14 տարեկան երեխաների հետազոտությունը կատարվում է օրենքով սահմանված կարգով նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով կամ համաձայնությամբ, իսկ 14-18 տարեկան երեխաներինը` նրանց դիմումով կամ համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության ենթակա խմբերը
Պարտադիր բժշկական խորհրդատվության եւ հետազոտության ենթակա են՝
ա) արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների դոնորները.
բ) ՄԻԱՎ-ի վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները:
Բուժաշխատողների կողմից ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն եւ հե՟տա՟՟զոտություն տրամադրվում է՝
ա) հղի կանանց.
բ) սեռավարակակիրներին.
գ)  թմրամոլներին.
դ) ազատազրկման վայրերում գտնվողներին:
Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն ստանալու ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվություն եւ հետազոտություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը սահմանում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված խորհրդատվության եւ հետազոտության կարգերը:»:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առողջապահական կազմակերպությունները պարտավոր են ապահովել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաեւ բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժեշտ միջոցները եւ պայմանները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «մինչեւ 16 տարեկան» բառերը փոխարինել «մինչեւ 18 տարեկան» բառերով:
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածում «պահպանել» բառը փոխարինել «իրականացնել» բառով:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ oրը։ 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

06.04.2009
ՀՕ-63


Комментариев нет:

Отправить комментарий